«Հենակետ» հասարակական կազմակերպություն | «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն Երեկոյան դպրոց. «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում»
Ներբեռնել դիմումի ձևը. dimum.doc (117 կԲայթ)
Arian AMU տառատեսակը կարելի է ներբեռնել Ռ. Թարումյանի կայքից։
Դիմումներն ընդունվում են մինչև 2008 թ. հոկտեմբերի 16-ը։

2008թ. հոկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 13-ը «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը և «Հենակետ» հասարակական կազմակերպությունը Երևանում կազմակերպում են «Հայաստանը և տարածաշրջանը արդի միջազգային քաղաքական համակարգում» երեկոյան դպրոց/դասընթացներ։

«Արարատ» կենտրոնի նմանատիպ կրթական ծրագիրը հաջողությամբ անցկացվեց 2008 թ. ամռանը։ Ամառային դպրոցի աշխատանքի մասին բազմաթիվ նյութերին, ներառյալ ԶԼՄ լուսաբանումը, կարող եք ծանոթանալ www.dproc.net կայքում։ Շրջանավարտների ու կազմակերպիչների հետ անմիջական կապ կարելի է հաստատել forum.xosq.net ֆորումի միջոցով։

Ծրագրի նպատակներն են` արդի միջազգային հարաբերությունների համատեքստում Հայաստանի և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի բազմակողմանի քննական լուսաբանումը, ինչպես նաև ուսանողների վերլուծական կարողությունների և ժամանակակից տեղեկատվական միջոցներն արդյունավետ օգտագործելու հմտությունների զարգացումը:

Առաջարկվող դասընթացներն են.

Դասընթացները վարում են քաղաքագիտության, պատմության, հոգեբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար մասնագետներ։ Դասախոսություններին զուգահեռ կանցկացվեն սեմինար-պարապմունքներ՝ գործնական աշխատանքներ, քննարկումներ, կինոդիտումներ։

ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑՆ ԱՆՎՃԱՐ Է։

Ուսանողներն ընտրվում են մրցութային սկզբունքով` ներկայացված դիմումի և հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին (դիմումի) փուլն անցած ուսանողները։

Դպրոցը նախատեսված է 18–30 տարեկան՝ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ Ընտրության ժամանակ նկատի կառնվեն դիմորդների՝ համակարգչից ու համացանցից օգտվելու բազային հմտությունները։ Խիստ ցանկալի է նաև օտար լեզուների, հատկապես անգլերենի և ռուսերենի իմացությունը։

Դիմումին անհրաժեշտ է կցել ինքնակենսագրություն և լուսանկար։

Լրացված փաստաթղթերի փաթեթը ուղարկել dproc@henaket.org էլ-փոստի հասցեով մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ։

Դասընթացներին արդյունավետ մասնակցությունը մեծապես կնպաստի ձեր մասնագիտական պատրաստվածությանն ու հետագա աշխատանքային գործունեությանը։